News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը Ավան համանքը ընդգրկող թիվ 1 ընտրատարածքից կառաջադրի իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններին, եթե այդպես որոշի կուսակցությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Ռուբեն Հայրապետյանը: «Ես անձամբ չեմ ցանկանում պատգամավոր դառնալ, բայց ես անկախ մարդ չեմ, կուսակցական եմ, եւ եթե իմ կուսակցությունը որոշի, որ ես դնում եմ, ուրեմն` կդնեմ»,- ասաց նա: Հարցին, թե արդյոք նման քննարկումներ եղել են, թե ոչ, ապա ԱԺ պատգամավորը նշեց, որ նման քննարկում ընդհանրապես չի եղել, այդ մասին առաջին անգամ է լսում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մտադիր չէ առաջադրվել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր  ինքը՝ Հայրապետյանը: «Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ պատգամավորական աթոռն իմ տեղը չէ։ Ես պատրաստվում եմ հեռանալ քաղաքականությունից եւ կենտրոնանալ իմ բիզնեսի ու ֆուտբոլի վրա»,- ասաց Հայրապետյանը։ Նշենք, որ նա մեծամասնական կարգով պատգամավոր է ընտրվել երկու անգամ՝ 2003 եւ 2007 թվականներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ