News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունում Երեխայի սովից մահանալու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերը նախապատրաստվում են Կենտրոնի ոստիկանության քննչական բաժնում: Մի շարք փորձաքննություններ են նախատեսված:

Մահացած երեխայի մայրը ներկայումս գտնվում է հոգեբուժարանում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամանորյա տոներին Երեւանում սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել` սովից մահացել էր 2-ամյա Թամարա Մարգարյանը: Առկա տվյալներով, երեխայի մայրը 40-ամյա Մարիա Մարգարյանն է, ով տառապում է հոգեկան հիվանդությամբ եւ հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում: Կինը երկար ժամանակ «մոռացել է» կերակրել երեխային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ