News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ- վարող Պետրոս Ղազարյանը ներկայացված կլինի նոր ձեւավորվելիք խորհրդարանում, այսինքն` կդառնա պատգամավոր: «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ղազարյանն ընդգրկվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում, ընդ որում` անցողիկ առաջին տասնյակում: Այս հարցը ԲՀԿ-ում քննարկման է ներկայացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, բնականաբար, առարկողներ չեն եղել: Ավելացնենք նաեւ, որ նախընտրական շրջանում Պետրոս Ղազարյանը ժամանակավորապես հրաժեշտ կտա եթերին` օրենքի պահանջը չխախտելու համար, իսկ արդեն մանդատը ստանալուց հետո` նա վերստին կվերադառնա եթեր: Հեռուստալրագրողի աշխատանքը նախեւառաջ ստեղծագործական աշխատանք է, ուստի պատգամավորությունն ու լրագրությունը Պետրոսը կմեկտեղի»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ