News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Տյումենի կենտրոնական շրջանի դատարանը Հայաստանի 30-ամյա քաղաքացի Վաղարշակ Հովհաննիսյանին դատապարտել է երկու տարի ութ ամիս ազատազրկման` ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում: Նա մեղադրվում է ավտոմեքենա առեւանգելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:

2010թ. հուլիսի 3-ի գիշերը Հովհաննիսյանը ոգելից խմիչքներ է օգտագործել Մինսկի փողոցի «Օլիմպիա» սրճարանում: Հարեւան սեղանի շուրջ նստած ավտոմեքենայի տիրոջից աննկատ նա վերցրել է ավտոմեքենայի բանալին: Փողոց դուրս գալով` չարագործը առեւանգել է Toyota Camry ավտոմեքենան եւ հեռացել, հաղորդում է Տյումենի շրջանի դատախազության մամուլի ծառայությունը:

Չեռնիշեւսկի փողոցի տներից մեկի մոտ Հովհաննիսյանը, կորցնելով կառավարումը, հարվածել է մետաղական պատվարին: Վթարի վայրում նրան բռնել են եւ հասցրել քաղաքային ոստիկանության թիվ 4 բաժանմունք: Բաժանմունքում չարագործը ագրեսիվ պահվածք է ցուցաբերել եւ հարվածել է ոստիկանության աշխատակցի դեմքին:

Քրեական գործի հետաքննության ընթացքում Հովհաննիսյանը անհետացել է, եւ հայտարարվել է քրեական հետախուզություն:  2011թ. հունվարին նրան բռնել եւ հսկողության տակ են վերցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ