News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, փետրվարի 6-ին, ժամը 10-ին, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցի սկզբնամասում կանգնեցրել են հատված ծառերի կոճղերով բեռնված «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ մեքենայի երեւանաբնակ վարորդը հայտնել է, որ կոճղերը հավաքել է Վահագնի գյուղին հարակից անտառից՝ ապօրինի հատած ծառերի մնացորդներից:

Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ