News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Քաղաքացուց գումարի տեսքով կաշառք պահանջելու եւ ստանալու պահին  փետրվարի 6-ին ձերբակալվել է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայի առաջին բաժանմունքի վարիչ Մկրտիչ Խաչատրանը: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունում, երեկ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6–րդ) աշխատակիցները  իր աշխատավայրում քաղաքացուց 80.000 դրամ կաշառք պահանջելու  եւ ստանալու պահին ձերբակալել են «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայի առաջին բաժանմունքի վարիչ, 57-ամյա Մկրտիչ Խաչատրանին։ 

Բաժնի վարիչը կաշառքը պահանջել եւ ստացել է Արմավիրի մարզի բնակիչ Սահակ Սահակյանից, ով այդ գումարը տվել է բաժնի վարիչին, որ իր հիվանդ որդի ՝ 31-ամյա Գոռ Սահակյանին պետական պատվերների շրջանակում ընդունի հիվանդանոց՝ բուժման նպատակով։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ Քր. Օր–ի 311 հոդվածի (կաշառք ստանալը) հատկանիշներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ