News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի վիճակն աղետալի է եւ դա չափազանցված չէ: Այս մասին, այսօր` փետրվարի 7-ին, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիճյանը, առանձնացնելով Հայաստանում արձանագրվող արտագաղթի աճն ու գնաճը:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նա կարծիք հայտնեց, որ Հայ ազգային կոնգրեսը պետք է մասնակցի դրանց եւ առավելագույն ներկայություն ապահովի ԱԺ-ում:

Արձագանքելով այն հայտարարություններին, թե պետք չէ մասնակցել ընտրություններին, ՀԺԿ ղեկավարը նկատեց, որ դա ճանապարհ չէ: Նրա խոսքով, ժողովուրդն իշխանության փոփոխության հարցը մշտապես կապել է նախագահական ընտրությունների հետ, սակայն այս ընտրությունները եւս մեծ նշանակություն կունենան փոփոխությունների հասնելու հարցում:

Ս. Դեմիրճյանը չի հավատում արդար ու ազատ ընտրություններ անցկացնելու իշխանությունների հավաստիացումներին, քանի որ նախորդ ընտրությունների կեղծարները չեն պատժվել, նաեւ գնահատական չի տրվել այդ կեղծիքներին:

Ինչ վերաբերում է 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելուն, ընդդիմադիր գործիչն ասաց, որ իրենք սկզբունքորեն դեմ չեն մեծամասնական ընտրակարգին, բայց «եթե ուզում ենք Հայաստանում կայացնենք քաղաքական համակարգը, պետք է  անցնենք 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի»:

Հարցին, թե եթե չեն հավատում արդար ու ազատ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ խոստումներին, ի՞նչ երաշխիքներով են գնալու ընտրությունների, Ստեփան Դեմիրճյանն արձագանքեց. «Իսկ ի՞նչ է տալու չգնալը: Գնալը կակտիվացնի հասարակությանը, ինչն իր հերթին կբերի փոփոխությունների»:

Նա նաեւ նշեց, որ ՀԱԿ-ը ընտրությունների ժամանակ կհամագործակցի այլ ուժերի հետ, բայց դաշինքներ չի կազմի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ