News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը դիմում է ներկայացրել` պատգամավորական  լիազորությունները վայր դնելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ  հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին հեռացրել են կուսակցությունից: ՕԵԿ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Օրինաց երկիր» կուսակցության  քաղաքական խորհուրդը ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին 2 տարի առաջ կուսակցության համամասնական ցուցակից առաջադրեց որպես պատգամավոր: Սակայն Գագիկ Բաղդասարյանը, չնայած բազմաթիվ հորդորներին, այս ողջ ժամանակահատվածում չզբաղվեց կուսակցական կազմակերպչական որեւէ աշխատանքով: Այժմ էլ նախընտրական շրջան է եւ բնականաբար կուսակցությունը ակտիվորեն զբաղված է կազմակերպական աշխատանքներ իրականացնելով եւ ապագայի քաղաքական թիմ ձեւավորելով: Չունենալով այդ աշխատանքներին որեւէ մասնակցություն, սակայն ունենալով մեծ ակնկալիքներ, ինչպես նաեւ հիմք ընդունելով այն փաստը, որ ԱԺ-ում օրենքների նախագծերի քվեարկությունների ժամանակ ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանի կողմից իրականացված քվեարկությունները չեն համաձայնեցվում «Օրինաց երկիր» խմբակցության հետ, զօր օրինակ 06.02.2012թ. քվեարկությունները, համահունչ չեն «Օրինաց երկիր» խմբակցության քաղաքական դիրքորոշումներին, նրա վարքագիծը չի համապատասխանում կուսակցության որդեգրած քաղաքական գծին, ինչպես նաեւ հաշվի առնելով նրա ոչ պարկեշտ վարքագիծը կուսակցության եւ նրա որոշումների նկատմամբ, «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին հեռացնել «Օրինաց երկիր» կուսակցությունից»:

Նշենք, որ Գ. Բաղդասարյանը պնդում է, որ ինքը դուրս է եկել նաեւ ՕԵԿ-ից, իսկ կուսակցությունը հետին թվով է իրեն հեռացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ