News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2011 թ. դեկտեմբերին Հայաստանի բանկային համակարգի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը 18 % է` դրամային վարկերի գծով, եւ 12.1 %` դոլարային վարկերի գծով: Տեղեկատվության աղբյուրը ՀՀ Կենտրոնական բանկի դեկտեմբերի տեղեկագիրն է:

Դրամային ամենաթանկ վարկերը տրամադրվել են Տավուշի մարզում` միջինը 20.7 %, իսկ դոլարայինը` Արագածոտնում` միջինը 14.9 %:

Սյունիքի մարզն առաջատար է էժան վարկերի գծով, ընդ որում` ինչպես դոլարային, անպես էլ` դրամային: Դրամով վարկերի միջին տոկոսադրույքն այդ մարզում կազմել է 16.1%, դոլարայինը` 11.4%:

Մյուս մարզերից թանկ (միջինից բարձր տոկոսադրույքով) վարկեր են տրվում Գեղարքունիքում, Արարատում, Արմավիրում, Շիրակում եւ Լոռիում: Համեմատաբար էժան են վարկերը Երեւանում (դրամով` 16.3 %, դոլարով` 11.8 %), Կոտայքում, Վայոց Ձորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ