News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանության Տավուշի մարզային ոստիկանության պետին մեկ տարի առաջ են նշանակել իր պաշտոնում եւ նա Կոտայքի մարզպետ դառնալու ցանկություն չունի, հատկապես, որ մեկ տարի եւ մի քանի ամիս անց նա թոշակի է անցնելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության Տավուշի ոստիկանության վարչության պետ Վլադ Վարդանյանը` արձագանքելով մամուլի այն տեղեկություններին, թե ինքը խորհրդարանական ընտրություններից հետո Կովալենկո Շահգալդյանի փոխարեն նշանակվելու է Կոտայքի մարզպետ: 

Լսելով այդ լուրը, Տավուշի ոստիկանապետը նախ ծիծաղեց, ապա նշեց. «Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին եւ շնորհակալ եմ, որ ինչ-որ մարդիկ զբաղվում են իմ PR-ով: Մարդը կյանքում 1 կամ 2 անգամ պետք է իր մասնագիտությունը փոխի»: Նա պատմեց, որ  Խորհրդային միության տարիներին մականախաղի Հայաստանի վաստակավոր մարզիչ է եղել, սպորտի վարպետ: Իսկ 1990թ-ից ոստիկանության այն աշխատակիցներից, ովքեր մասնակցել են Հայաստանի սահմանների եւ ԼՂ-ի պաշտպանության  մարտերին:

«Իմ տարիքում կարծում եք հնարավո՞ր է, որ ես ձգտեմ ինչ-որ պաշտոնի: Ուզում եմ ասել, որ 3-րդ մասնագիտություն որպես այդպիսն էլ չեմ ցանկանում»,-ընդգծեց Վլադ Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ