News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի զինված ուժերում մահվան ելքով միջադեպերի նվազում է նկատվում, թեեւ տարեսկզբի միտումները մտահոգում են: Այդ մասին փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Վերջինս անդրադարձել է վերջին օրերին տեղի ունեցած մահացու ելքով միջադեպերին եւ նշել, թե նման դեպքերի կրկնությունը անհետեւողականության եւ ձեռքբերումներից հետո թուլացման արդյունք են:

Ըստ նախարարի, բանակում միջադեպերի պատճառները մի քանիսն են: «Առաջինը, պետք է նայել, թե որքանով են զինծառայողները կարողանում յուրացնել զինվորական մասնագիտության կարեւոր ուղղությունները, ինչպես գործել, որպեսզի պատահարներ չլինեն զենքի օգտագործման կանոնների խախտման պատճառով: Որքանով են նրանք յուրացնում մարտական հերթապահության անվտանգության պայմանները եւ չեն խախտում արդյոք այդ պայմանները: Որքանով է կատարվում միջանձնային հարաբերությունների այսօրվա գործող կանոնադրությունը: Սրանք են այն հիմնական պատճառները, որոնք բանակում բերում են պատահարների»,- նկատել է Սեյրան Օհանյանը` հավելելով, որ բանակում ծառայողների հիմնական մասը տղաներ են, որոնք ցանկանում են ինքնահաստատվել, եւ նման կառույցում կարգուկանոն հաստատելը բարդ գործ է:

Օհանյանը նաեւ նորմալ է վերաբերվում զոհված զինվորների ծնողների դժգոհությանը: «Մենք անում են հնարավորը՝ մահացած զինվորների ծնողների առջեւ արդար ու ազնիվ լինելու համար, բայց ինչ էլ անենք, ծնողը մաքսիմալ պատիժ է պահանջում, որովհետեւ երեխա է կորցրել»,- նշել է նախարարը եւ ներկայացրել այն զինվորականների ցանկը, որոնք իր պաշտոնավարման ընթացքում պատժվել են միջադեպերի համար: Ըստ Օհանյանի, 3,5 տարում աշխատանքից ազատվել է զինված ուժերի ղեկավար կազմի մոտ 10 պաշտոնյա, գրեթե նույնքան էլ պատժվել են, ազատվել են զորամասերի 30-ից ավելի հրամանատարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ