News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Կիեւ մտնելու ճանապարհին, Բորիսպոլի ուղղությամբ կառուցելու են Հայ առաքելական եկեղեցու տաճար` 40 մետր բարձրությամբ:

Շինարարական աշխատանքներն սկսվելու են արդեն այս տարի եւ կավարտվեն 2015թ.: Արդեն պատրաստ է տաճարի նախագիծը, իսկ մակերեսը կազմելու է մեկ հեկտար: Այդ տարածքում բացի եկեղեցուց, կառուցելու են նաեւ դպրոց եւ մշակութային կենտրոն: Ի դեպ, շինարարության գումարները քաղաքային բյուջեից չեն հատկացվել, դրանք հավաքել է հայ համայնքը:

«Ուկրաինայի Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը պարզել է, թե ինչպես է վերաբերվում ուկրաինական ուղղափառ եկեղեցին հայկական տաճարի կառուցմանը:

«Մենք ըմբռնումով ենք մոտենում հայերի ցանկությանը եւ ուրախ կլինենք, եթե այն իրագործվի: Ուղղափառ եկեղեցին հայ առաքելական եկեղեցու հետ բարեկամական հարաբերություններ ունի: Հաշվի առնելով, որ հայերը հարյուրամյակներով են ապրում Ուկրաինայում, լիովին բնական է տաճար կառուցելու ցանկությունը»,- ասել է Կիեւի պատրիարքության ներկայացուցիչ Եվստրատի Զորյան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Analitika.at.ua-ն, Կիեւում եւ Դոնեցկում եկեղեցիների կառուցումը հայ համայնքի գործունեության հիմնական ուղղություններից է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ