News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում փետրվարի 9-ի` ժամը 08.20-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթեւեկելի են:

Ինչպես հայտնեցին NEWS.am-ին Տրանսպորտի ու կապի նախարարության մամուլի ծառայությունից, սաստիկ բուքի պատճառով փակ են նաեւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը եւ Սելիմի լեռնանցքը: Դվարանցանելի է Գյումրի-Աշոցք, Գյումրի Սպիտակ, Գավառ-Սեւան ճանապարհահատվածները: Բուք է նաեւ Արթիկ-Արագած, Դիլիջան-Սեւան հատվածներում եւ Մեղրիի լեռնանցքում:

Անվտանգ երթեւեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են, եւ հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով եւ ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ