News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Փետրվարի 8-ին` ժամը 10.57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վ. Փափազյան փողոցի թիվ 16բ շենքի 13-րդ բնակարանում բնակիչն ընկել է եւ չի կարողանում տեղաշարժվել. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ազգականների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 80-ամյա Հռիփսիմե Մալխասյանը, ում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ