News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա` փետրվարի 9-ի նիստում մերժել է խորհրդարանական ընտրությունները 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը:

Հիշեցնենք, որ այդ նախաձեռնությամբ հանդես էին եկել «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները:

Հարցը կառավարությունում ներկայացրել է արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը, ով նշել է, որ այս կամ այն ընտրակարգով չէ պայմանավորված ընտրությունների արդյունավետությունն ու արդար անցկացումը: Նրա խոսքով, մեծամասնական ընտրակարգը թույլ է տալիս ԱԺ-ում ներկայացնել բնակչության որոշ հատվածների շահերը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնությամբ հանդես էին եկել «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները: Ավելին, այս խնդրի առնչությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ, որի անցկացման նախաձեռնությանը միացել է նաեւ ԲՀԿ-ն:

Այս նախաձեռնության հեղինակները նշում են, որ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր են դառնում միայն (չնչին բացառություններով) օլիգարխները: Նախաձեռնությանը կողմ են նաեւ արտախորհրդարանական ուժերը` ՀԱԿ-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ը, որոնք հայտարարությամբ իրենց աջակցությունն են հայտնել այս նախաձեռնությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ