News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային Ժողովը փետրվարի 9-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը:

Ներկայացնելով օրինագիծը` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նկատել է, որ ըստ Սահմանադրության 55 հոդվածի, արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, ուստի օրինագծի ընդունումը պայմանավորված է Հիմնական օրենքի պահանջներով:

Նրա խոսքով, փաստաթուղթը քննարկվել է Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի, նաեւ Հանրային խորհրդի հետ, ինչից հետո տեքստում զգալի փոփոխություններ են արվել:

Օրինագիծը սահմանում է, որ արտակարգ ռեժիմը ներդրվելու է միայն այն դեպքում, երբ անմիջական վտանգ է սպառնում սահմանադրական կարգին, երբ փորձեր են ձեռնարկվում ուժային ճանապարհով սահմանադրական կարգը փոխելու եւ իշխանությունը յուարցնելու համար:

Արտակարգ դրություն կարելի է մտցնել նաեւ զինված ապստամբությունների, զանգվածային անկարգությունների, ահաբեկչական ակտերի, օբյեկտների զավթման կամ շրջափակման, զինված խմբավոումների գործողությունների, ազգային, ռասայական, կրոնական բախումների ժամանակ:

Ըստ օրենքի, բանակը կարելի է կիրառել միայն այն դեպքում, երբ ներքին զորքերն ու ԱԱԺ կառույցները ի վիճակի չեն լուծել իրենց առջեւ դրված խնդիրը:

Ընդդիմությունը հակասահմանադրական է որակել օրինագիծը` բուռն քննադատության ենթարկելով այն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ