News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

2011թ ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածով (ինքնասպանության հասցնել) հարուցվել է 22 քրգործ: Այս մասին հայտնեցին Ոստիկանությունից` NEWS.am-ի հարցմանն ի պատասխան: Նրանց փոխանցմամբ` այդ հոդվածով 2010թ  հարուցվել էր 21 քրգործ: Իսկ Քրօրի 111 հոդվածով (ինքնասպանության հակել), ինչպես 2010թ, այնպես էլ նախորդ տարի, ոչ մի գործ չի հարուցվել:

Նշենք, որ Քրօրի 110-րդ հոդվածը անդրադառնում է սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Իսկ Քրօրի 111-րդ հոդվածով սահմանվում է ինքնասպանության հակելը, որը նշանակում է հորդորելու, խաբեության կամ այլ միջոցով անձի մոտ ինքնասպանություն կատարելու վճռականություն հարուցելը, ինչը եւս պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ