News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ՀԱԿ-ի տան կռիվը շարունակվում է: «Համամասնական ցուցակի առնչությամբ բոլորը սպասում են, ինչպես ՀՀԿ-ի դեպքում, «վոժդը» մի իմաստուն ձեւ կգտնի, որ համ գայլերը կուշտ մնան, համ գառները` ողջ:

ՀԱԿ-ի առաջին երեք համարներն արդեն իսկ ֆիքսված են (Տեր-Պետրոսյան, Դեմիրճյան, Սարգսյան): Խնդիրը սկսվում է չորրորդ համարից: Լեւոնի թեւը ցանկանում է այնտեղ «գրել» Լևոն Զուրաբյանին, ապա՝ Գագիկ Ջհանգիրյանին, հետո` Նիկոլ Փաշինյանին: Սակայն կուսակցությունների ղեկավարները խոր դժգոհություն ունեն այդ առնչությամբ, որովհետեւ առաջինները ոչ մի կուսակցություն չեն ներկայացնում: Մեկ այլ հարց էլ կա. եթե Լեւոնն առաջին համարն է, ապա ինքնին նշանակում է, որ ՀՀՇ լիդեր Արամ Մանուկյանն ընդհանրապես հայտնվում է ցուցակի 20-ից վեր հորիզոնականում, որովհետեւ հնարավոր չէ նույն կուսակցությունից երկու «անընդմեջ» ներկայացուցիչ լինի, անկախ նրանից` Լեւոնը կհրաժարվի՞ (ասում են` չի հրաժարվի, պառլամենտ չի մտնի, բայց մանդատը վայր չի դնի), թե՞` ոչ: ՀԱԿ-ում կարծում են, որ հարցն այս անգամ դժվար թե լուծվի, ինչպես միշտ է եղել. Լևոն Տեր-Պետրոսյանին չի հաջողվի իր խարիզմայի-անառարկելիության հաշվին հարցը փակել: Անհնար է, ասում են»,- գրում է «Իրատես de facto»-ն:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ