News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հարավային Օսիայի ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոեւան ուշքի է եկել: «Նրա վիճակը ծանր է, սակայն նա գիտակցության է եկել:

Ջիոեւան գանգատվում է ամբողջ մարմնում ցավեր ունենալուց», - «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել հանրապետական սոմատիկ հիվանդանոցի հերթապահ բժիշկը: 

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին նախագահի նախկին թեկնածուն վերակենդանացման բաժանմունք էր ընկել, երբ նրան փորձել էին  տանել Գլխավոր դատախազություն հարցաքննության: Ջիոեւային «գլխուղեղի կաթված» են ախտորոշել: 

Վերակենդանացման բաժանմունքում  «Ինտերֆաքս» գործակալությանը պատմել են, որ այժմ քննարկվում է Ջիոեւային  Ռուսաստանի բժշկական հաստատություններից մեկը տեղափոխելու հարցը: Քաղաքական գործչի պալատը հսկում է ոստիկանությունը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում հաղորդագրություն էր հայտնվել այն մասին, որ ընդդիմության առաջնորդի գլխին հարվածել են ավտոմատի կոթով: Գործակալության զրուցակիցը հերքել է տվյալ տեղեկությունը` ասելով, որ մարմնի վրա վնասվածքներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ