News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան եւ «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում են էքստրեմալ մարզաձեւերի մրցումների ձմեռային փուլի մեկնարկի մասին:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին մրցումն` արտաճանապարհային մեքենաների ձմեռային ռալլին, կանցկացվի փետրվարի 12-ին Լոռիի մարզի Գուգարք համայնքի «Կապույտներ» հանգստի գոտու տարածքում:  Jeep-Trial դասի մրցումներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ինչպես պրոֆեսիոնալներ, այնպես էլ արտաճանապարհային մեքենաների էքստրեմալ վարման սիրահարներ:

«Անցկացնելով մրցույթը Լոռիի մարզում, մենք ակնկալում ենք վարորդների ակտիվ մասնակցություն` եւ մայրաքաղաքից եւ մարզերից: Քանի որ սա Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի կազմակերպած առաջին մրցումն է, էքստրեմալ վարման պրոֆեսիոնալները կմասնակցեն մրցույթից դուրս: Սկսնակ վարորդները կկարողանան ոչ միայն փորձել իրենց ուժերն, այլեւ հաղթել Jeep-Trial դասի մրցումներում»,-նշել է Հայաստանի Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:

«Էքստրեմալ սպորտը մեծ տարածում է գտնում ամբողջ աշխարհում եւ դրա սիրահարների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են: Հուսով եմ, որ սկսնակները կհամալրեն մարզիկների համերաշխ ընտանիքը, քանի որ մեկ անգամ փորձելով քո ուժերը պայքարում, դու մնում ես հավատարիմ էքստրեմալ սպորտին: Բոլոր մասնակիցններին` եւ երիտասարդ, եւ փորձառու վարորդներին մաղթում եմ խոչընդոտները հաղթահարելու վառ տպավորություններ, վարպետության եւ արագության նոր ռեկորդներ», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ ռալլիին կմասնակցեն Երեւանի եւ Հայաստանի մարզերի շուրջ 35 վարորդ, ինչպես նաեւ  Վրաստանի էքստրեմալ սպորտի Geoxtreme ֆեդերացիայի ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ