News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2010 թ. Հայաստան է այցելել 684 հազար զբոսաշրջիկ, 2011 թ.` 758 հազար (աճը նախորդ տարվա համեմատ` 10.3%), սպասվում է, որ 2012 թ. զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 800 հազարը: Այդ մասին այսօր` փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:

Նրա տեղեկացմամբ` համաշխարհային զբոսաշրջության աճը 2011 թ. կազմել է4.4 %, իսկ միջազգայինն զբոսաշրջիկների թիվը կազմել է 980 մլն մարդ: Սպասվում է, որ 2012 թ. 1 մլրդ զբոսաշրջիկի շեմը կգերազանցվի:

Ըստ Ա. Պետրոսյանի` հայաստանում հյուրանոցների գինն ավելի թանկ չէ, քան հարեւան երկրներում` Թուրքիա, Վրաստան, Իրան, Ադրբեջան: Օրինակ, Ծաղկաձորում կարելի է այս օրերին համարներ ձեռք բերել նույնիսկ 5000 դրամ օրավարձով, որի սպասարկման որակը բարձր չէ, սակայն համահունչ է վրացական Աջարիայում հյուրանոցային համարների գներին, որտեղ նույնպես որակյալ սպասարկում չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ