News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չի պատասխանում Հայ ազգային կոնգրեսի համամասնական ընտրացուցակի մասին հարցերին:

Փետրվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը նախկին վարչապետն ասել է, թե Հայ ազգային կոնգրեսում պայմանավորվածություն կա համամասնական ընտրացուցակի մասին որեւէ բառ չասել: « Կոնգրեսում պայմանավորվածություն կա այդ մասին չխոսելու եւ պայմանավորվածություն կա ասել՝ «զանգեք Զուրաբյանին»,- նշել է նախկին վարչապետը:

Ըստ Բագրատյանի, ինչ էլ պատասխանի, իր պատասխանի մեջ փորձելու են ինտրիգ գտնել:

«Որ ասեմ` հետաքրքրված եմ, չի լինի, որ ասեմ` հետաքրքրված չեմ, էլի չի լինի: Ինչ էլ ասեմ` մեջը ինտրիգ են գտնելու»,- ասել է Հրանտ Բագրատյանը, ով ՀԱԿ անդամ «Ազատություն» կուսակցության ղեկավարն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ