News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եթե այսօր իշխող կոալիցիան խորհրդարանի սրահում կեղծում է քվեարկության արդյունքները, ապա վաղն էլ կկեղծի նաեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:  Փետրվարի 10-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել խորհրդարանական ՀՅԴ Դաշնակցություն կուսակցության առաջնորդ Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով Ազգային ժողովի սրահում երեկվա տեղի ունեցած դեպքը:

Հիշեցնենք, որ երեկ` խորհրդարանական քառօրյայի վերջին օրը,   իշխող կուսակցությունից մի շարք պատգամավորներ քվեարկել են իրենց գործընկերների փոխարեն: Նման փորձը պարբերաբար հարուցում էր ընդդիմադիր կողմի ներկայացուցիչների զայրույթը, սակայն երեկ քննադատությունն առավել սուր է եղել: Քվեարկության պահին «Ժառանգության» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, նկատելով սրահում կատարվող խախտումը, հայտարարել է. «Այստեղ երկգլխանինե՞ր կան»:  

Ըստ Հովհաննիսյանի` կատարվածը վկայում է այն մասին, որ իշխող քաղաքական ուժը բառիս բուն իմաստով  «ուժ» չի կարելի անվանել:  «Եթե դուք ընդունում եք օրենք մեկ այլ օրենք խախտելով, ապա էլ ի՞նչ սպասել ընտրությունների օրինականությունից», – ասել է Հովհաննիսյանը:

Ըստ նրա, եթե ավելի վաղ իշխանությունը միայն մեկ ուղղվածություն ուներ` ցանկացած գնով վերարտադրվելը, ապա այժմ դրան գումարվել է 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերի կրկնման անթույլատրելիության անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ