News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատում քվերակությունը դարձավ Ցեղասպանության ժխտման դեմ հայերի երկարատեւ պայքարի վերջաբանը: Իսկ Նիկոլա Սարկոզին օրենքի վերաբերյալ որոշում ընդունեց անցած տարի հոկտեմբերին Հայաստան կատարծ այցի ժամանակ, գրում է  «L`Express» ամսագիրը:

Հայաստան կատարած այցի ազդեցության տակ Սարկոզին վերջնականապես որոշում կայացրեց : Այդ մասին ասել է նախարարներից մեկը: Իսկ ավելի շուտ այդ որոշումը կայացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված  հուշարձան այցելելուց հետո: Նրա գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Ֆրանսահայերի ասոցիացիայի անդամները խնդրել են անել այն, ինչ նա մտադրվեց անել: «Եթե Թուրքիան չընդունի իր պատասխանատվությունը մինչեւ տարվա վերջ, Ֆրանսիան կընդունի օրենքը»,-զգուշացրել էր Սարկոզին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ