News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հրազդան քաղաքում փետրվարի 12-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթանակ տարավ գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը:

Թիվ 25 ընտրատարածքի 27 տեղամասերում քվեների նախնական ամփոփման արդյունքում պարզվել է, որ Դանիելյանը ստացել է մոտ 13 հազար ձայն, իսկ ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը` մոտ 11,5 հազար ձայն: 

Միքայելյանի շտաբը օրվա ընթացքում տեղեկություններ էր հաղորդում քաղաքում կատարվող ընտրախախտումների եւ ընտրակաշառքի բաժանման մասին: Արամ Դանիելյանի շտաբը հերքել էր այդ տեղեկությունները:

Նշենք, որ թեկնածուները երկուսն են. գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը, ում պաշտպանում է ՀՀԿ-ն, եւ «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ում պաշտպանում են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը:

Նշենք, որ Սասուն Միքայելյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, 2008-ին սատարել է նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորվել էր ու դատապարտվել:

Նրա մրցակից Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարում է արդեն 12 տարի:

Նշենք, որ Հրազդան քաղաքում գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 43 հազար 874 է, ընտրություններին մասնակցել է 25 հազար 386 մարդ, կամ գրանցված ընտրողների 57,86 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ