News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանը փետրվարի 12-ից վերսկսել է իր բոլոր չվերթները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:

Նրա խոսքով, վերականգնվել է նաեւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի աշխատանքը: Չերչինյանը նշել է, որ ներկա պահին եղանակը բարենպաստ է, թռիչքուղիները մաքրված են, բոլոր չվերթներն իրականացվում են ըստ ժամանակացույցի:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ի առավոտյան, եղանակային վատ պայմանների պատճառով, իրենց գործունեությունը դադարեցրել էին Հայաստանի երկու քաղաքացիական օդանավակայանները: Ձյան տեղումներն այնքան շատ են եղել, որ տեխնիկական ծառայությունները չեն հասցրել մաքրել թռիչքուղիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ