News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱԺ-ում մեծամասնական ընտրակարգով 41 տեղերն, իսկապես, շատ է: Այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն, այսօր` փետրվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Սկզբում նա նշեց, որ խնդիրը ընտրակարգի մեջ չէ, օրինակ, դժվար է ավելի բարդ ու անիմաստ համակարգ մտածել, քան ԱՄՆ-ում է, սակայն այդ երկիրը կարողացել է շատ առաջ գնալ  ժողովրդավարության հարցերում: Այնուհետեւ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունները բացասաբար են ազդում ընտրությունների անցկացման վրա:

Միաժամանակ, Ս. Գրիգորյանն ընդգծեց, որ անցումային երկրներում շատ ավելի ճիշտ է ընդհանրապես հրաժարվել մեծամասնական ընտրակարգից, ինչպես դա արել է Ռուսաստանը, կամ էլ ավելի նվազեցնել մեծամասնական ընտրակարգով ընտրվող տեղերը խորհրդարանում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, Ստեփան Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ 41 մեծամասնական տեղերը շատ է այաստանի համար:

Նա նաեւ նշեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում փորձ կարվի խորհրդարան բերել օլիգարխների ու քրեական աշխարհի ներկայացուցիչների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ