News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, դրական է գնահատել Երեւանի կենտրոնական փողոցների  ձնամաքրման աշխատանքները:

«Թեեւ շարունակվող տեղումներին, քաղաքապետարանի եւ համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները իրավիճակը վերահսկելու եւ մայրաքաղաքի հիմնական ճանապարհներն անցանելի պահելու ուղղությամբ, սակայն անելիքներ դեռ կան հատկապես մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքների հետ կապված»,-նշել է քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարներն հանձնարարել բոլոր ուժերը կենտրոնացնել մայթերն ու բակային տարածքները ձնից եւ սառույցներից մաքրելու նպատակով:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել շինարարական այն ընկերություններին եւ մասնավոր հատվածին, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերել մայրաքաղաքի ձյան մաքրման աշխատանքներում եւ պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում հետագայում եւս օգտակար լինել:

Անդրադառնալով տեղումների օրերին տրասպորտային երթուղիների աշխատանքին` քաղաքապետը նշել է, որ թեեւ ճանապարհներն երթեւեկելի են եղել, սակայն երթուղիները սպասարկող որոշ ընկերություններ ավելորդ զգուշություն են ցուցաբերել եւ դուրս չեն եկել երթուղի:

«Կազմակերպությունները պարտավոր են պատշաճ ձեւով ապահովել ուղեւորափոխադրում: Իսկ պարտավորությունները չկատարող ընկերությունները` կենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ կզրկվեն գործունեության արտոնագրից»,-նշել է Տարոն Մարգարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ