News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնում փետրվարի 14-ին կբացվի կինոյի սիրահարների Երիտասարդական ակումբ: Ակումբի առաջին նիստին տեղի կունենա Հայաստանում հայտնի եւ շատ սիրված  «Հարսնացուն հյուսիսից» կինոնկարի ցուցադրումը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության մամլո ծառայությունից:

Ակումբի կազմակերպիչներն են «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը եւ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության հովանու ներքո գործող ռուսաց լեզվի աջակցման Հայ-ռուսական բարեգործական հիմնադրամը:

Ակումբ են հրավիրվում այն երիտասարդ երեւանցիները, ովքեր ցանկանում են ձեւավորել իրենց տեսակետը կինոարվեստի զարգացման շուրջ, ովքեր ցանկություն ունեն այսօրվա տեսանկյունից քննարկել հայկական, ռուսական եւ արտասահմանյան ֆիլմերի գլուխգործոցները, վերլուծել նրանցում բարձրացված հարցերը, համեմատություն կատարել անցյալի եւ ներկայի միջեւ, հանուն մարդասիրական գաղափարների փնտրել հնարավոր պատասխաններ, մշակույթների երկխոսության զարգացում:

Ակումբի ձեւաչափը ոչ պաշտոնական շփումն է, աշխատանքային լեզուն` ռուսերենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ