News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն այսօր` փետրվարի 13-ին, ընդունել է Սլովակիայի կրթական եւ ձեռնարկչատիրական ներկայացուցիչների պատվիրակությանը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի գլխավորությամբ:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Վասիլի Աթաջանյանը համառոտ ներկայացրել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պատմությունը, ղարաբաղյան հիմնախնդրի ծագման ակունքները, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը եւ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին, Վասիլի Աթաջանյանը նշել է պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշումը, որը փաստորեն խափանում է բանակցային գործընթացը: Նրա խոսքերով առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է լուծել գլխավոր հարցը` ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակը:

Վասիլի Աթաջանյանը պատասխանել է հյուրերի հարցերին` կապված տարածաշրջանային գրրծընթացների, ղարաբաղյան հակամարտության համատեքստում մարդասիրական խնդիրների, ԼՂՀ կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա իրավիճակի հետ: Պատվիրակության անդամները հանդես են եկել կոնկրետ առաջարկներով ԼՂՀ-ում ծրագրերի իրականացման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ