News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքական SOCOIN Ingenieria y Construccion Industrial  ընկերությունը հարցում է արել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը` Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնման  ծրագրի մրցույթին մասնակցելու համար: Այդ մասին նշված է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կառավարությանը ներկայացրած տեղեկանքում:

Նշենք, որ հիդրոկայանների վերականգնման ծրագիրն իրականացվելու է գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) վարկով` 51 մլն եվրո:

Սակայն հարցումն անելուց հետո թուրքական ընկերությունը հրաժարվել է հայտ ներակայացնել: Հայտ ներկայացրած 3 կազմակերպություններից հհաղթող է ճանմաչվել գերմանական «Ֆիխտներ ԳմբՀ Կօ.ԿԳ» (Fichtner GmbH & Co.KG) ընկերությունը: Խորհրդատվական ծառայության արժեքը 2.7 մլն եվրո է:

Ըստ կառավարության սահմանած կարգի` 1 մլն դոլար եւ ավելի արժողությամբ մրցույթների արդյունքները պետք է հաստատվեն կառավարության կողմից: հարցը ներառված է կառավարության փետրվարի 16-ի նիստի օրակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ