News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիային համապատասխան` Հայաստանում սահմանվելու է Լանդշաֆտի մրցանակ:

Հարցը ներառված է կառավարության փետրվարի 16-ի նիստի օրակարգում: Մրցանակին կարող են հավակնել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները եւ հասարակական կազմակերպությունները:

Մրցանակով պարգեւատրվում են լանդշաֆտի պահպանության, կառավարման եւ/կամ պլանավորման գործում լավագույն ծրագրերն ու ներդրումները: Մրցանակն ունի դիպլոմի եւ արձանիկի տեսք: Կարող են շնորհվել նաեւ հատուկ շնորհակալագրեր:

Նշենք, որ Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիան ընդունվել է 2000 թ.: Հայաստանն այդ կոնվենցիային միացել է 2004 թ. մարտին, իսկ 2011 թ. նոյեմբերին ընդունվել է «Հայաստանի հանրապետության Լանդշաֆտի ազգային քաղաքականության իրագործման» հայեցակարգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ