News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մինչ Ուկրաինան եւ Ռուսաստանը պանրա-գազային հարցեր են պարզում, Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը բացահայտել է Վրաստանի եւ Ուկրաինայի միջեւ ռազմական պայմանագրերի մասին տեղեկատվությունը, ինչը կարող է ռուս-ուկրաինական նոր սկանդալի առիթ դառնալ:

Վրաստանի եվրոպական եւ եվրա-ատլանտյան ինտեգրման հարցերի նախարար, փոխվարչապետ Գեորգի Բերամիձեն օրերս ուկրաինական «Զերկալո նեդելի» թերթին տված հարցազրույցում պատմել է, որ Վրաստանի եւ Ուկրաինայի միջեւ զինամթերքի մատակարարման պայմանագրեր կան, եւ դրանք կատարվում են:

Ռուսական «Նեզավիսիմայա գազետան» տեղեկացնում է, որ Հարավային Օսիայի ռազմական հակամարտությունից հետո պաշտոնական Կիեւը վստահեցրել է, որ զերծ կմնա Թբիլիսիին զենք մատակարարելուց: Եւ եզրակացնում է, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունների նախաշեմին տվյալ տեղեկատվության ի հայտ գալը քաղաքական ենթատեքստ ունի:

Բարամիձեն հաստատել է, որ Վիկտոր Յանուկովիչի թիմը համաձայն չէ ռուսական իշխանությունների այն դիրքորոշմանը, որ զենքի մատակարարումը սրում է հարավկովկասյան տարածաշրջանի իրավիճակը: «Մոսկվայի դիրքորոշմանը դեմ են համաշխարհային գրեթե բոլոր կազմակերպությունները», - հայտարարել է նա: Ուկրաինայի եւ Վրաստանի ռազմական համագործակցության մանրամասները նա չի բացահայտել:

Ռուս փորձագետների կարծիքով` վրաց-ուկրաինական զենքի առեւտրի կեղծ սենսացիան ընտրությունների նախաշեմին կարող է ընդամենը քաղաքական պայքարի գործիք լինել, քանի որ ընտրողներին ոչինչ այնքան լավ չի համախմբում, որքան պայմանական արտաքին թշնամին եւ ոչ մեծ «հաղթական պատերազմը»: Ուկրաինական կողմը, ըստ նրանց, կարող է Մոսկվայի հետ բանակցություններում Վրաստանի հետ զենքի առեւտրի փաստն օգտագործել իբրեւ հաղթաթուղթ` ռուսական կողմի  հետ առեւտրային պատերազմները հարթելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ