News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստանը» եւ Հայ ազգային կոնգրեսը կարող են իրար մեջ բաժանել ընտրատարածքները: Նման տեսակետ է հայտնել ընտրական եւ քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, փետրվարի 14-ի մամլո ասուլիսում: «Եվ մեկի, եւ մյուսի համար դա Հայաստանի հանրապետական կուսակցությանը դիմակայելու լավագույն միջոցը կլինի մեծամասնական ընտրատարածքից պատգամավորների ընտրության ժամանակ», - հավելել է նա:

 «Ոչ  ԲՀԿ-ն, ոչ ՀԱԿ-ն այդքան ռեսուրսներ չունեն, որպեսզի Հանրապետության  41 ընտրատարածքներում ուժեղ թեկնածուներ առաջադրեն: Այդ պատճառով այնտեղ, որտեղ առավել հավանական է «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուի հաղթանակը, ՀԱԿ-ը պետք է կա’մ հանի թեկնածուին, կա’մ պաշտպանի ԲՀԿ-ի թեկնածուին: Եվ հակառակը»,- կարծում է Բադալյանը:

Ամեն դեպքում, ըստ նրա, սրանից չի հետեւում, որ ԲՀԿ-ն կարող է ընդդիմադիր կուսակցություն դառնալ. ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, այլ իշխող կուսակցության այլընտրանք, եւ իշխանության ընդդիմադիրների հետ դաշինքը կարող է զուտ պրագմատիկ նպատակներ հետապնդել:

Իր հերթին քաղաքագետ Կարեն Քոչարյանը ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի նման համագործակցությունն անիրատեսական է համարում: «Նախ, «Բարգավաճ Հայաստանը» չեզոքություն է պահպանում: Այն, իհարկե, ՀՀԿ-ի հետ միասնական ճակատով հանդես չի գա, բայց ՀԱԿ-ին եւս դժվար թե աջակցի: Ամենայն հավանականությամբ, ուղղակի չեզոք կմնա», - նշել է Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ