News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքների շրջանակում Ցեղասպանության զոհերի  հիշատակի կոմիտեն  ապրիլի 24-ի համար խորհրդանիշի մրցույթ է հայտարարել: Կոմիտեն մրցույթին մասնակցելու է հրավիրում է նկարիչների, դիզայներների, ինչպես նաեւ 10-12-րդ դասարանների աշակերտների, տեղեկացնում է «Asbarez»-ը:

Մեծ ողբերգությունը խորհրդանշող օրը` ապրիլի 24-ը ոչ միայն հիշեցնում է 1,5 մլն անմեղ նահատակների տառապանքների մասին, այլեւ  միասնական ոգով ու միասնական ջանքերով հայ ժողովրդի պայքարը շարանակելու կոչ է պարունակում, քանի դեռ Թուրքիան չի ճանաչում եւ չի ընդունում իր պատասխանատվությունը  կատարված ծանրագույն հանցագործության համար:

Մրցույթին մասնակցելու ժամկետը մինչեւ մարտի 15-ն է: Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն Միավորված հայկական խորհուրդ  (United Armenian Council)`P.O.Box 39879, Los Angeles, CA 90039 հասցեով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ