News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում շահագործման է հանձնվել Թրխի 2 ՀԷԿ-ը` 6 մգվ հզորությամբ, որը կառուցվել է սլովակյան եւ չեխական ընկերությունների օգնությամբ: Այս մասին փետրվարի 14-ին Սլովակիայի Ազգային ժողովի նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Եվրոպայում հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը:

Ըստ նրա` կայանի բացման արարողությանը մասնակցել է Սլովակիայի պատվիրակությունը: Գրիգորյանը հայտնել է, որ այցի շրջանակներում համաձայնության են եկել  ներդրումային ծրագրերի եւ 3 ՀԷԿ-ից բաղկացած համալիրի (յուրաքանչյուրի հզորությունը կկազմի 15 մգվ) կառուցումը շարունակելու վերաբերյալ:  Նախատեսվում է նաեւ համագործակցություն Հայաստանի Սյունիքի մարզի հետ:

Իր հերթին Ֆրանտիշեկ Միկլոշկոն նշել է, որ Լեռնային Ղարաբաղը, չնայած իր ոչ մեծ աշխարհագրական տարածքին, տարածաշրջանային շատ մեծ նշանակություն ունի, իսկ Իրանի շուրջ ծավալվող ռազմական գործողությունների դեպքում  կարող է հայտնվել խիստ շրջափակման մեջ: Այդ պատճառով Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ է միջազգային օգնություն, հիշեցրել է Ֆ. Միկլոշկոն:  

Աշոտ Գրիգորյանը նաեւ նշել է, որ  ընթացիկ տարվա հունիսին կամ սեպտեմբերին  Սլովակիայում նախատեսվում է  համաժողով անցկացնել Լեռնային Ղարաբաղի հանրապետության ղեկավարության մասնակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ