News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կոչը` Հայաստանին հատկացվող տնտեսական օգնությունը 19 տոկոսով կրճատելու վերաբերյալ պայմանավորված է այդ երկրի ֆինանսական ճգնաժամով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ չնայած ֆինանսական ճգնաժամին, ԱՄՆ-ը առաջնահերթությունների ունի արտաքին քաղաքականության մեջ, ինչով եւ բացատրվում է նախագահի Թուրքիայում ռազմական կրթության միջազգային ծրագրի իրականացման համար հատկացվող լրացուցիչ միջոցները, այն առումով, որ «Թուրքիան շարունակում է գերակայող դիրքեր գրավել որպես հզորացող գլոբալ դաշնակից»:

«Դա բացատրվում է նրանով, որ Թուրքիան հանդիսանում է ԱՄՆ-ի դաշնակիցը Սիրայի եւ Իրանի հարցում: Հետեւաբար, այդ պատճառով Վաշինգթոնը կարծում է, որ Թուրքիայի ֆինանսավորումը ոչ միայն պետք է կրճատվի, այլեւ ավելացվի»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, Բոզոյանի կարծիքով, տվյալ դեպքում կապ չունի, թե ինչ դիրքորոշում ունի Երեւանը Սիրայի եւ Թուրքիայի շուրջ ընթացող գործընթացների հարցում, «ուղղակի Հայաստանի գործոնը չափազանց թույլ է, մինչդեռ Թուրքիայի գործոնը` չափազանց ուժեղ»,-նշել է Բոզոյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իր բյուջետային ուղերձում կոչ է արել 19 տոկոսով կրճատել Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը: Միաժամանակ առաջարկ է եղել ավելացնել Թուրքիային տրամադրվող օգնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ