News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, փետրվարի 14-ի երեկոյան, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 25-ամյա Արմեն Օգանեզովին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա ժամը 21.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 31 շենքի մոտ, դիմակավորված, հափշտակել է մի կնոջ պայուսակ` որի մեջ եղել է 20.000 դրամ:

Խուզարկությամբ Օգանեզովի մոտ հայտնաբերվել է հափշտակվածը եւ դիմակը:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ