News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում գործող մեծամասնական ընտրակարգը հակաժողովրդական է: Այդ մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ ԱԺ-ում 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու հարցի շուրջ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ:

Նա իր խոսքում քննադատեց նրանց, ովքեր ասում են, թե նախաձեռությունը ժամանակավրեպ է: Ըստ Ռուստամյանի, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» մշտապես առաջ են քաշել այդ հարցը: «Հայաստանում գործող մեծամասնական ընտրակարգը հակաժողովրդական է»,- նշեց նա՝ հավելելով, որ անկախ Հայաստանի բոլոր խորհրդարաններում մեծամասնական ընտրակարգը խոչընդոտել է ժողովրդի կամքի արտահայտմանը, երբ ժողովրդի քվեն ստացած ընդդիմադիր ուժերը շատ թույ էին ներկայացված լինում Ազգային ժողովում:

Ըստ Ռուստամյանի, մեծամասնական ընտրակարգը միշտ ծառայել է իշխանության վերարտադրմանը, ընդդիմության դուրս մղմանը: ՀՅԴ-ական պատգամավորը առաջարկեց գոնե ազնիվ լինել եւ աճուրդի հանել մեծամասնական ընտրատարածքները: 

Մյուս հիմնական զեկուցողը՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ գաղտնիք չէ, որ հիմնական ընտրակեղծիքները կատարվում են մեծամասնականում: «Պարզ գործարք կա մեծամասնականով ԱԺ անցնող թեկնածուների եւ իշխանության միջեւ: Իշխանությունը աչքը փակում է կեղծիքների, խախտումների վրա, իսկ մեծամասնականով ընտրված պատգամավորը ձայներ է բերում իշխանության համար»,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ մեծամասնականի պայմաններում ապաքաղաքական մարմին է ձեւավորվում: Նա նաեւ նկատեց, որ 41 մեծամասնական պատգամավորների կեսից ավելի ամիսներով ԱԺ չի եկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ