News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմը հայտարարել է, թե Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ լավ հարաբերությունները կարեւոր են, թե 2 ժողովուրդների, թե  տարածաշրջանի համար։

Թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում իսրայելցի փոխվարչապետը հիշեցրել է, որ Իսրայելը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ունի 1951-ից սկսած։ «Թուրքիայի հետ երկար տարիներ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, սակայն ներկայումս Թուրքիայում Իսրայելի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է։ Եթե ինձ հարցնեք, թե ի՞նչ է պետք, որ հարաբերությունները կրկին լավանան, ես ամերիկյան ասացվածքով կպատասխանեմ. «Տանգո պարելու համար պետք է 2 հոգի լինեն»։ Իհարկե, կարիք կա, որ Թուրքիան այս համատեքստում քայլեր անի։ 2 երկրների միջեւ լավ հարաբերությունները կարեւոր են թե 2 ժողովուրդների, թե տարածաշրջանի կայունության համար»,-նշել է Շալոմը։

Լրագրողի այն հարցին, թե Թուրքիան «Մավի Մարմարայի» դեպքի համար Իսրայելից ներողություն է սպասում, իսրայելցի փոխվարչապետը պատասխանել է, թե իրենք հազար անգամից ավել ասել են, թե ցանկանում են Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալ։ «Եթե Թուրքիան իրենն է պնդում, այդ խնդրում առաջընթաց չենք կարող գտնել»,-ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ