News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական բանկը կանխատեսում է 2012 թ. տնտեսության վարկավորման աճի տեմպերի դանդաղում (բազային սցենար): Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի 2012 թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում:

2012 թվ. ակնկալվում է վարկավորման աճ 20.2%-ով կամ շուրջ  270 մլրդ դրամով` նախորդ տարվա 35.3%-ի կամ մոտ 350 մլրդ դրամի փոխարեն: Ըստ ԿԲ-ի` վարկավորման աճը հիմնականում կուղղվի փոքր ու միջին բիզնեսին եւ հիփոթեքային շուկային:

Նշվել է, որ վարկավորման կառուցվածքում կպահպանվի տնտեսությանը տրամադրվող արտարժութային վարկերի գերակշռությունը` պայմանավորված արտասահմանից ներգրավված արտարժութային միջոցների մեծ տեսակարար կշռի պահպանմամբ: Նշենք սակայն, որ որոշ առեւտրային բանկեր մտահոգություն են հայտնում այն կապակցությամբ, որ Եվրամիությունում պարտքային ճգնաժամի պատճառով խնդիրներ են ծագել եվրոպական կառույցներից վարկային ռեսուրսներ ներգրավելու առումով:

Ըստ ԿԲ պաշտոնական տեղեկատվության` առեւտրային բանկերի կողմից տրամադրված վարկերը 2011 թ. դեկտեմբերի դրությամբ կազմել են 1.27 տրլն դրամ (համարժեք է մոտ 3.4 մլրդ դոլարին), որից 775 մլրդ-ը կամ մոտ 61 %-ը արտարժույթով է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ