News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում զինվորի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել մի սերժանտի: ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից հայտնում են, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում փետրվարի 2-ին հրազենային մահացու վիրավորում ստացած զինծառայող Կառլեն Բաղդասարյանի մահվան փաստով սերժանտ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը): Արթուր Զաքարյանն արդեն կալանավորված է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 2-ին, ժամը 17-ի սահմաններում:  Հրազենային մահացու վիրավորում էր ստացել Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված  ժամկետային զինծառայող, 20-ամյա Կառլեն Կարոյի Բաղդասարյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վիրավորը մահացել էր: Սկզբում ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել Հայաստանի քր. օր-ի 110 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ