News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հրազդանի քաղաքապետի ընտրությունները կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, բայց ամեն դեպքում Սասուն Միքայելյանը բավական շատ ձայներ է հավաքել: Նման կարծիք է հայտնել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, փետրվարի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ ընտրություններում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը:

Բաղդասարյանի կարծիքով, պետք չէ զարմանալ, որ իշխող ուժերն իրենց ազդեցությունը օգտագործել են` իրենց թեկնածուին սատարելու համար: «Դա միանգամայն բնական է, չէ որ ընդդիմությունը եւս այդպես է վարվել»,-նշել է Բաղդասարյանը:

«Չեմ կարող խորը գնահատական տալ ընտրություններին, որոնց անձամբ չեմ հետեւել: Այնուամենայնիվ, Սասուն Միքայելյանին հաջողվել է հավաքել ձայների բավական մեծ քանակ: 11 հազար ձայնը քիչ չէ»-ասել է «Օրինաց երկրի» ղեկավարը:

13 հազար ձայն հավաքած գործող քաղաքապետին Բաղդասարյանը անձամբ է ճանաչում եւ համարում է առաջադեմ մտածողությամբ անհատ. «Տեղական ադմինիստրացիայի կադրերի շարքում նա ամենապատրաստված, ինչպես նաեւ ամենաառաջադեմ անձանցից է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ