News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Իրանում գտնվող Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը, փետրվարի 14-ին, հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի  Ասիայի, Օվկիանիայի եւ ԱՊՀ երկրների հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի եւ Իրանի փոխարտգործնախարարները կարեւորել են երկու ԱԳՆ-երի միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման անհրաժեշտությունը եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Զրուցակիցները, գոհունակություն հայտնելով երկու երկրների միջեւ զարգացող համագործակցության մակարդակի առնչությամբ, ընդգծել են 2011թ. ՀՀ  եւ  ԻԻՀ նախագահների եւ արտգործնախարարների Թեհրան եւ Երեւան կատարած փոխայցելությունների կարեւորությունը: ՀՀ եւ ԻԻՀ փոխնախարարները քննարկել են համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը: Նշվել է, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը եւ ստորագրված փաստաթղթերով նախատեսված ծրագրերի իրականացումը  պետք է նոր  լիցք հաղորդեն երկու  երկրների միջեւ գոյություն ունեցող համագործակցությանը:

Նույն օրը` երեկոյան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ  Քոչարյանին ընդունել է ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: Հանդիպման սկզբում փոխնախարար Քոչարյանը ԻԻՀ ԱԳ նախարարին է փոխանցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղջույններն ու բարեմաղթանքները: Նախարար Սալեհին նշել է, որ Իրանում շատ են կարեւորում հարեւան եւ բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, խնդրել իր շնորհավորանքներն ու  ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ ԱԳ նախարարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ