Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, փետրվարի 17-18-ին տեղի կունենա «ԼՂՀ անկախության 20-ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ» թեմայով ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գիտաժողովին կմասնակցի նաեւ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Վահե Հակոբյանը, Արամ Սաֆարյանը, Գագիկ Մելիքյանը, Լիլիթ Գալստյանը, Կարինե Աճեմյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:
Նշենք, որ գիտաժողովի տեղեկատվական գործընկերը NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունն է: