News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, նախկինում երեք անգամ ազատազրկման դատապարտված, 59-ամյա Ժիլբերտ Մալխասյանը փետրվարի 14-ին, ժամը 22:00-ի սահմաններում, մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արդարադատության նախարարությունից: Նախնական ախտորոշումը սրտամկանի սուր ինֆարկտ է:

Նշենք, որ Ժ. Մալխասյանը 09.02.2009 թ. Հյուսիսային քրեական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2 մասով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) եւ 268 հոդվածի 2 մասով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) դատապարտվել էր 6 տարի ազատազրկման:

Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ