News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի թիվ 16 կալանավայրում, որտեղ պահվում են ադրբեջանցի քաղբանտարկյալներից երեքը` Մուհամեդ Մեջիդլին, Բաբաք Հասանովը եւ Զուլֆուգար Էյվազովը, անտանելի պայմաններ են ստեղծվել բանտարկյալների համար: Այդ մասին գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` վկայակոչելով քաղբանտարկյալներից ստացած տեղեկությունները: Նրանք հայտնել են, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են արժանանում բանտարկյալներն այդ կալանավայրում:

«200-ից 250 բանտարկյալի համար կալանավայրում գտնվում են մոտ 700 բանտարկյալ: Այդ պատճառով էլ խիստ անհարմար վիճակ է ստեղծվել: Հնարավոր չէ անգամ քնել, քանի որ սարսափելի նեղվածք է: Չեն պահպանվում տարրական սանիտարահիգիենիկ պայմանները: Բանտարկյալներին տրվող հագուստը, քնելու համար նախատեսված պարագաները կեղտոտ են, դրանք հնարավոր չէ կիրառել: Իսկ բանտապահները ամեն անգամ գումար են պահանջում, որպեսզի թույլ տան տեսակցել հարազատների հետ»,-գրում է «Ազադլըգ»-ը` ներկայացնելով ականատես քաղբանտարկյալների վկայությունները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ