ՓԱԿԵԼ

Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

«Ազգ». Հարված լրատվամիջոցների անկախությանը

«Ազգ». Հարված լրատվամիջոցների անկախությանըՓետրվար 16, 2012 | 10:01

Թերթը գրում է, որ ներքին շրջանառության մեջ է դրվել «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է կարգավորել հրապարակային ծանուցումների ինտերնետով իրականացնելու կարգն ու կանոնները: «Առաջարկվող օրենքի նախագծով եւս մեկ հարված է հասցվում լրատվամիջոցների եւ հատկապես տպագիր լրատվամիջոցների անկախությանը: Համաձայն օրենքի նախագծի, օրենքով կամ այլ իրավական փաստաթղթով  նախատեսված հրապարակային ծանուցումը  պետք է տեղադրվի «նաեւ կայքում»: Այդ նպատակով ստեղծվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք` www.azdarar.am, որտեղ էլ պետք է տեղադրվեն հրապարակային ծանուցումները: Ցավալին այն է, որ իշխանություններն այս անգամ էլ առիթն օգտագործում են լրատվամիջոցների համար անհավասար պայմաններ ստեղծելու համար:

Նախ` կայքի համար սահմանվում է հրապարակային ծանուցման գին, որը զգալիորեն ցածր է ներկայումս տպագիր լրատվամիջոցներում տպագրվող ծանուցման շուկայական գնից: Պաշտոնական կայքում տեղադրվելիք ծանուցման 1 նիշի գինը սահմանվում է 10 դրամը: Սա նշանակում է, որ այս ծանուցման հրապարակումը գրեթե կրկնակի ցածր է թերթերում 1ք.սմ-ի համար ձեւավորված 125-150 դրամ միջին շուկայական գնից: Այսինքն պետությունը շուկայում գին է թելադրում այն դեպքում, երբ ձեւավորված գինը շուկայական է եւ գերիշխող դիրքի չարաշահում կամ այլ չհիմնավորված մոտեցում այստեղ գոյություն չունի: Ունենում ենք անհավասար մրցակցություն` պետության եւ մասնավորի կամ ավելի կոնկրետ`պաշտոնական կայքի եւ մասնավոր թերթերի միջեւ, որն անթույլատրելի է»,- գրում է «Ազգ»-ը:

 


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Մեդիա" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...