News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ոստիկանության զորքերի մի ծառայող, փետրվարի 15-ին, ահազանգել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն եւ հայտնել, որ ինքը գող է բռնել եւ օգնություն է հարկավոր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները Նորքի 1-ին զանգվածի թիվ 66 շենքի մոտից բերման են ենթարկել 51-ամյա մի տղամարդու, որը նշված շենքի նկուղից գողացել էր 4 անվադող եւ բռնվել ոստիկանի կողմից:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ