News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի մշակույթի նախարարությունը, «Ֆլեշմոբ դիվիզիայի» հետ համագործակցությամբ, Գիրք նվիրելու օրվան ընդառաջ իրականացնում է «Մուտքը՝ գրքով» միջոցառումների շարքը:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 16-18-ին մի շարք թատրոններում, համերգասրահներում եւ թանգարաններում իրականացվող միջոցառումներին կարող եք մասնակցել` նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գիրք:

Հավաքված գրքերը (Ձեր անունով եւ ստորագրությամբ) կնվիրվեն սահմանամերձ համայնքային գրադարաններին:

Միջոցառումներին մասնակցելու պայմանները հետեւյալն են.

Մուտքի մեկ տոմս ստանալու համար պետք է ներկայացվող ցուցակում առկա կազմակերպությունների դրամարկղում նվիրել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի մեկ գիրք: Ձեր անունը եւ ստորագրությունը կամրագրվեն գրքի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ